Լիոնել Մեսսին կարող է անհաղթահարելի դարձնել «Բավարիա»-ին. Մարադոնա
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարծում է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է «Բավարիա»-ին անհաղթահարելի դարձնել: Արգենտինացի վետերանի խոսքերով, իր 26-ամյա հայրենակիցը գերազանց խաղային զույգ կկազմեր Ռոբերտ Լևանդովսկու հետ: Նշենք, որ ամռանը լեհ խաղացողը տեղափոխվելու է մյունխենյան ակումբ:
«Եթե «Բավարիա»-ում Լևանդովսկու հետ հանդես գա նաև Մեսսին, ապա մյուս ակումբները կպայքարեին միայն երկրորդ տեղի համար: Ցանկացած մրցաշարում և առաջնությունում»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: