Մեսսին և Ռոնալդուն միևնույն խաղամակարդակի ֆուտբոլիստներ են. Մարադոնա
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Պորտուգալիայի և Արգենտինայի միջև կայանալիք ընկերական խաղից առաջ կարծիք է հայտնել, որ վերջին ամիսներին Կրիշտիանու Ռոնալդուին հաջողվել է հասնել Լիոնել Մեսսիի խաղամակարդակին:
«Ներկայումս նրանք գտնվում են միևնույն խաղամակարդակում: Վերջին շրջանում Մեսսին չի փայլում իր խաղով, սակայն բոլոր ֆուտբոլիստների մոտ էլ լինում են նման պահեր»,-ասել է Մարադոնան, ով նախկինում հայտարարել է, որ Ռոնալդուն երբեք չի հասնի Մեսսիի խաղամակարդակին: