«Բավարիա»-ի և «Շալկե 04»-ի նախկին գլխավոր մարզիչ ֆելիքս Մագատը չի բացառում, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել մյունխենցիների կազմ: Մագատը կարծում է, որ հնարավոր կլինի այդ դեպքում, եթե «Բավարիա»-ն կրկին հաղթանակի հասնի Չեմպիաննորի լիգայում:
« Եթե մյունխենցիները կրկին հաղթեն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ապա Մեսսիի տեղափոխությունը «Բավարիա» հնարավոր կլինի: Այդ ժամանակ Մեսսիի նման ֆուտբոլիստի համար «Բավարիա»-ն հետաքրքրիր ակումբ կլինի»,-ասել է Մագատը:
Հիշեցնենք, որ նախկինում Մեսսիի հայրը և կատալոնյան ակումբի ղեկավարույթունը հերքել էին, որ Մեսսիի ՊՍԺ տեղափոխության լուրերը: