Ուշադրություն. օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով
[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ[/color]
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2...-4 0C ցուրտ:
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Սեպտեմբերի 23-ին հյուսիսային մարզերում ժամանակ առ ժամանակ, մյուս մարզերում երեկոյան ժամերին, 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 9-10, 25-ի գիշերը՝ 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
[img]/ups/images/0427747001474564006302187.jpg[/img]
[color=#CC0000]Երևանում՝[/color]
Սեպտեմբերի 23-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0204796001474564019658874.jpg[/img]