211652_close_icon

ՕԵԿ ակտիվը հանդիպեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ

views-count1577 դիտում article-date 11:54 26-03-2014
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ ակտիվի հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համայնքների խոշորացման գործընթացի ներկա վիճակին և Խոշորացված համայնքի կառավարման յուրահատկություններին առնչվող հարցեր: Ներկաները լսեցին փոխվարչապետի տեսակետները Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները ծրագրի վերաբերյալ, որոնք առաջիկայում ամբողջական տեսքով կներկայացվեն Կառավարություն: Կուսակցության մոտեցումները ներկայացրեց Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որից հետո փոխվարչապետը պատասխանեց ներկաների հարցերին:

Նմանատիպ նյութեր