211652_close_icon
views-count13298 դիտում article-date 12:00 26-03-2014

Խոշոր ավտովթար Փարաքարի ճանապարհին. Opel-ը բախվել է Mercedes-ին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Վարդան Նավասարդյանը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 80 NL 002 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 TU 847 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել վթարված Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները, քաղաքացիները և Ազգային ժողովի պատգամավոր «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հետաքննչական աշխատանքները կատարում է նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Հետաքննիչ Մ. Հակոբյանի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը: Վթարի վայրում պարզվեց նաև, որ Opel-ի վարորդի մոտ չկար վարորդական իրավունքի վկայական, այն գտնվում էր ՃՈ բաժնում, սակայն նա ավտոմեքենան վարում էր ժամանակավոր կտրոնով, քանի որ մարտ ամսին ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար ենթարվել է վարչական պատասխանատվության: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր