1170 դիտում
09:48 26-03-2014
Մարդկանց և ազգերին ագրեսիվ է դարձնում թերարժեքության բարդույթը․ Առավոտ
«Առավոտ» թերթի իր հոդվածում Արամ Աբրահամյանը մասնավորապես գրում է. «2000-ականներից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունը և նրա պաշտոնական քարոզչությունը փորձում է մտցնել իր ժողովրդի գլուխը, որ Խորհրդային Միության փլուզումը մի իրադարձություն էր, որը կարելի էր համեմատել համաշխարհային պատերազմում պարտության հետ։ Եվ ստացվում է, որ իբր իրենք այստեղ պարտվել են, իսկ Արևմուտքը հաղթել է, բայց հիմա Ռուսաստանը վեր է կացել ծնկած դիրքից և պետք է ռևանշի հասնի, վրեժխնդիր լինի։
Մոտավորապես այդպիսի քարոզչություն էր իրականացվում Առաջին և Երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Ընդհանրապես, ինձ թվում է, որ բազմաթիվ չարիքների, այդ թվում՝ ազգայնամոլության հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը՝ մեզ ստորացրել են, ստրկացրել են, ծնկի են բերել, ջարդել-կոտորել են, բայց հիմա մենք փյունիկի պես կհառնենք և ավելի հուժկու հարված կտանք մեր թշնամիներին։ Լալկանությունը սովորաբար ագրեսիայի է վերածվում։
10-12 տարիների ընթացքում Ռուսաստանի իշխանությամը հաջողվել է կոմպլեքսավորել սեփական ժողովրդին, արթնացնել նրա մեջ մեծապետական բնազդները, սեփական բացառիկության և «առաքելության» զգացողությունները։
Դրանից տուժում ենք նաև մենք՝ հայերս։ Որովհետև այդ «ուղղության» բաղադրիչներից մեկը ազգերին «առաջին» և «երկրորդ» կարգի դասելն է։ Մենք այդ առումով, իհարկե, երկրորդ կագի ենք։
Ռուսաստանն ի վերջո իր խնդիրները կլուծի և կդառնա նորմալ եվրոպական երկիր։ Իսկ մեր խնդիրն, ինչպես միշտ, մեր մեջ է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
09:21 27-03-2014
Բազմաթիվ չարիքների հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը․ Առավոտ
13225 դիտում
18:10 12-01-2019
Թերարժեքության բարդույթը Կոտայքի մարզպետին արկածախնդրությունների է դրդում
2933 դիտում
10:36 27-06-2020
«Զոռով» անհնար է «երջանկացնել» ազգերին, կամ մի քանի ցնցումով «նոր մարդ» «ձևավորել»․ «Առավոտ»
Այս բաժնից
328 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
457 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
877 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը