211652_close_icon
views-count13254 դիտում article-date 00:56 26-03-2014

Թումանյան փողոցում անակնկալ հրդեհ էր բռնկվել «գոլդ» համարանիշներով Porche Cayenne-ում ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին հաճախակի են լինում դեպքեր, երբ վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի անփութության հետևանքով կրակի բաժին են դառնում ավտոմեքենաները: Ճանապարհային ոստիկանությունն եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, բազմիցս հորդորել են վարորդներին, որ իրենց ավտոմեքենայում ունենան կրակմարիչ, քանի որ եթե մի փոքրիկ կայծի դեպքում հրդեհ բռնկվի ավտոմեքենայում, ապա կրակմարիչ չունենալու դեպքում, ձեր երկաթյա նժույգը վայրկյանների ընթացքում կդառնա մոխրացած «ժեշտ»: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արվել է 2013-ին, թե ինչպես է հրշեջների ու քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդյունքում, Երևան քաղաքի Թումանյան փողոցում մարվում «գոլդ» համարանիշներով Porche Cayenne-ում առաջացած խոշոր կրակը: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր