1282 դիտում
22:30 25-03-2014
Պաշտոնը, կեղծիքը, նախնիներնն ու նրանց նզովքը
Մեր ներկայիս կենցաղը, թե որքան հակահայկական և հակամարդկային է, նկարագրելու կարիք չկա. բավական է, որ ամեն մարդ հիշի իր անց կացրած օրը ու կտեսնի, որ բազմաթիվ կեղծիքների է հանդիպել, որոնցում նաև իր սեփական լուման է ներդրել…
Եվ սակայն մենք չենք դադարում գլուխ գովել, որ ունենցել ենք մեծ նախնիներ` հերոսներ, սրբեր, հանճարներ, որոնք իրենց առաքելությունը գերազանց են կատարել, իսկ այդ առաքելությունն, ի թիվս այլնի, մեզ` նրանց սերունդներին, ապրելու արվեստն ուսուցանելն էր: Մեր մեծերի պատգամների համաձայն, քաղաքական գործիչները պետք է լինեին անձնվեր հայրենասերներ, մեծահարուստները` անձնուրաց նվիրաբերողներ, արվեստագետներն ու մտավորականները` հանուն ճշմարտության նահատակվողներ…: Իսկ ի՛նչ ունենք այսօր: Եթե Պատմահոր «Ողբը» հենց այսօրվա մասին հասկանանք, ապա ճշգրտորեն կհամապատասխանի իրականությանը: Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ Խորենացին դասական է բառիս ամենաիսկական իմաստով, այլ նաև որովհետև մենք բոլորս այն գարշելի կենցաղն ունենք, որի պատճառով Պատմահայրը հյուսեց «Ողբը»:
Այսպիսով, արդյոք կատարե՞լ են իրենց առաքելությունը մեր մեծերը: Նրանք, որ, մեծավ մասամբ, չեն ընդունվել իրենց ժամանակակիցների կողմից, հույս են տածել, որ կընդունվեն մեզնից և այդ հույսի համար նահատակվել, որքանո՞վ են ընդունելի մեր կողմից: Եվ թողե՛նք այն կեղծավոր մեծարանքը, որն արվում է միայն բառերով ու անունների կողքին «մեծ» մակդիրն ավելցնելով: Եթե չենք պահում նրանց պատգամները, ուրեմն չենք ընդունում նրանց, ուրեմն առ ոչինչ ենք համարում նրանց խոսքը, գործը, կյանքն ու նահատակությունը, ուրեմն նրանց զավակները չենք: Հոգևոր զավակը միայն այնքանով է այդպիսին, եթե կենսագործում է իր գաղափարական հոր, ուսուցչի, իր հասկացած, հերոսի գաղափարները:
Իսկ ներկայիս գործիչների, իշխանություն ունեցողների ( ինչպես քաղաքական, այնպես` էլ ոչ-քաղաքական) մեծ մասը հացկատակ է, քծնող խաբեբա, ավազակ է ու գող, կենցաղի ու նյութի մեռած…: Եվ բնավ պարտադիր չէ՛, որ ինչ-որ մեկին թալանած լինի, որ համարվի ավազակ. մեծարվող նախնուն դավաճանելը, նրա պատգամը զանց առնելը մեծագույն ավազակությունն ու հացկատակությունն է:
Վերջապես, առօրյան վերջնական նպատակ դարձրած, մենք չենք կարողանում մեզ հիշեցնել, որ անկախ նրանից` մենք դրան հավատում ենք թե ոչ, միևնույն է` նախնիներից չենք կարող թաքնվել. կխաբենք մեր ընկերոջը, կխաբենք մեր թշնամուն, կխաբենք, նույնիսկ, ինքներս մեզ, բայց նախնիների ոգիներն ակաշառ են ու ամենատես:
Մարդի՛կ, դուք, որ վերից եք նայում ամենքին, որ երկար ձեռքեր ունեք` «հարցեր լուծելու», որ կարող եք…, բայց չեք անում, որ չի կարելի, բայց գործում եք, զգուշացեք նախնիների ոգիների նզովքից, նրանք մի օր կթակեն ձեր դռները:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3511 դիտում
09:02 06-10-2016
Մարդն է գեղեցկացնում պաշտոնը, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն. «Ժողովուրդ»
8650 դիտում
00:45 26-04-2014
Ոնց որ թե Վարդան Պետրոսյանի գործով բացահայտվում է առաջին կեղծիքը. պնդում է փաստաբան Ռուբեն Բալոյանը
1316 դիտում
10:42 09-04-2015
Կեղծիքը 3-4-րդ դասարանի երեխան ավելի լավ է զգում, քան մեծահասակը. Առավոտ
Այս բաժնից
631 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին