Արտակարգ դեպք՝ Երևանում․ նորակառույց շենքի շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի համար նախատեսված հորի դուռը և 7-8 մետր բարձարությունից վայր ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ աշխատանքի վայրում 7-8 մետր բարձրությունից վերելակի շղթայի վրա ընկնելու հետևանքով շտապօգնության 53 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ավանի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 17։30-ի սահմաններում Արմեն Ա․-ն Աճառյան փողոցի 43/20 հասցեում «ԱՍՌ» ՍՊԸ-ի կողմից կատարվող շինարարության ժամանակ նորակառույց շենքի 4-րդ հարկում խողովակ վերցնելու համար այլ սենյակ մտնելու փոխարեն շփոթելով բացել է վերելակի համար նախատեսված հորի դուռը և վայր ընկել նշված հորը՝ տախտակե ֆաներաների վրա։
Դեպք փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։