211652_close_icon
views-count8650 դիտում article-date 00:45 26-04-2014

Ոնց որ թե Վարդան Պետրոսյանի գործով բացահայտվում է առաջին կեղծիքը. պնդում է փաստաբան Ռուբեն Բալոյանը

Քիչ առաջ ուսումնասիրեցի 25․04․2014 թ Հետք լրատվական կայքում հրապարակված [url=http://hetq.am/arm/news/54255/goyutyun-chunecox-andzy-vardan-petrosyani-gortsov-ardzanagrutyunner-e-storagrel.html]«Գոյություն չունեցող անձը Վարդան Պետրոսյանի գործով արձանագրություններ է ստորագրել»[/url] հոդվածը, որով պարզվեց հետևյալը. Հոդվածի վերջնամասում պատկերված է Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունը, որից հստակ երևում է, որ վերջինիս սթափության վիճակը որոշվել է ալկոմետրով և նշված է հետազոտության արդյունքը՝ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ։ Թե ինչպես է նշված փաստաթղթի լուսապատճենը հայտնվել լրագրող Զարուհի Մեջլումյանի մոտ, երևի թե կպարզեն իրավապահները, փաստի առթիվ քրեական գործ հարուցելուց հետո։ Հենց այսօր դատարանում հետազոտվեց նշված փաստաթուղթը, մինչդեռ դատարանը չհրապարակեց հետևյալ նախադասությունը՝ «արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ» ։ Տուժող կողմի մոտ առկա փաստաթղթի պատճենում էլ չկա,այսինքն բացակայում է «արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ» նախադասությունը ։ Կեղծիքը ակնհայտ է, իսկ հեղինակները՝ անհայտ ։ Առայժմ այսքանը ․․․ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր