3592 դիտում
09:02 06-10-2016
Մարդն է գեղեցկացնում պաշտոնը, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն) և նրա հետ տհաճ զրույց ունեցել։ Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի։
«Ժողովուրդ»–ը փորձեց Տիգրան Սահակյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ «Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին։
Մեր այն հարցին, որ եթե նախարարն, այնուամենայնիվ որոշի իրեն ազատել, ապա ինչպես կարձագանքի այդ փաստին, Սահակյանը պատասխանեց. «Շատ հանգիստ։ Ես ընդհանրապես պաշտոնից կառչած չեմ և ինչ-որ քայլեր չեմ ձեռնարկի։ Ի վերջո, մարդն է գեղեցկացնում պաշտոնին, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6566 դիտում
17:17 11-06-2014
Անկախ եղանակային պայմաններից՝ Հայկն ու Մարիամը գեղեցկացնում են Երևանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
11507 դիտում
01:10 30-07-2014
Հրաշք, որը գեղեցկացնում է ֆուտբոլը
Այս բաժնից
2038 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2164 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան