1349 դիտում
10:42 09-04-2015
Կեղծիքը 3-4-րդ դասարանի երեխան ավելի լավ է զգում, քան մեծահասակը. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«70-ականների սկզբին ծնողներիս հետ ապրիլի 24-ին գնացինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և այնտեղ անմար կրակի մոտ ես տեսա մի հայտնի մտավորականի, որը լաց էր լինում: Զգացմունքների այս ցուցադրական ներկայացումն ինձ արհեստական թվաց, հիմա ինձ թվում է, որ դա նման էր փարիսեցիների հրապարակային աղոթքների, որոնց մասին գրված է Աստվածաշնչում: Այդ ժամանակ ես այդքանը չգիտեի, բայց կեղծիքը 3-4-րդ դասարանի երեխան ավելի լավ է զգում, քան մեծահասակը:
Եվս մի հիշողություն՝ կապված այդ օրվա հետ: 1987-ի ապրիլի 24-ին ՍՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվեց մեր հաղորդումը Աբովյան փողոցի մասին: Ասում եմ «մեր»՝ չնայած իմ դերը չափազանց համեստ էր՝ հաղորդումը պատրաստել էր տաղանդավոր լրագրողների, ռեժիսորների, օպերատորների խումբ՝ վերջերս կյանքից հեռացած Մոնիկա Տեր-Պողոսյանի ղեկավարությամբ: Մենք չգիտեինք, որ հաղորդումը ցույց են տալու ապրիլի 24–ին՝ վերջին պահին պարզվեց, որ Մոսկվայում որոշվեց հայերին այդպիսի «հաճելի անակնկալ» մատուցել: Հաղորդման մեջ, այնուամենայնիվ՝ Գևորգ Էմինը խոսում էր Ցեղասպանության մասին չափազանց զուսպ և արժանապատիվ: Երբ հաղորդումը եթեր գնաց, «քյարթու» մտավորականներն աղմուկ բարձրացրին, թե ինչու մենք ողջ ուժով չենք ներկայացրել բազմաչարչար հայ ժողովրդի տառապանքը։
Մենք անընդհատ շեղվում ենք «սխալ հնչերանգի» վրա»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
31256 դիտում
10:17 14-12-2016
Երկու հոգի Բաքվում իրենց ավելի լավ զգում, քան Երևանում. ինչո՞ւ պետք է դա մեզ հուզի. «Առավոտ»
1312 դիտում
12:44 25-09-2023
Դուք ճանաչու՞մ եք մեկ մարդու, ով Արցախում կատարվողի համար լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում․ ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
1399 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1987 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1783 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ