6530 դիտում
19:18 25-03-2014
Երևանում բախվել են Lexus-ն ու հոգեբուժարանի Երազը. Երազի 5 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան փողոցում (Պլանի գլուխ) , բախվել են Երևանի բնակիչներ 44-ամյա Սյուզաննա Դավթյանի վարած Lexus մակնիշի 18 LO 801 համարանիշի և 55-ամյա Միսակ Աբրահամյանի վարած Երազ մակնիշի 475 SU 64 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Երազը հաշվառված է Նորքի հոգեբուժական կլինիկայի հաշվեկշռում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37165 դիտում
14:04 15-10-2017
Երևանում 24-ամյա վարորդը Toyota-ով բախվել է հաստաբուն ծառին. 5 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ