Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան»-ի գլխավոր հրամանատարներից մեկը
Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում իրականացված օդային օպերացիայի արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորման առանցքային հրամանատարներից մեկը՝ Մուլլա Խայրուլլան, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Խայրուլլայի հետ միասին ոչնչացվել են նաև նրա 4 թիկնապահները:
Նահանգային ոստիկանության պետ Քազիմ Ջանգալբաղի խոսքով՝ օպերացիան անցկացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, որի հարվածի արդյունքում սպանվել են շինության մեջ թաքնվող հրամանատարն ու 4 թիկնապահները:
Նշենք, որ Խայրուլլան ղեկավարում էր ջոկատներից մեկը, որի կազմում ավելի քան 300 զինյալ կա: