211652_close_icon
views-count8325 դիտում article-date 23:19 24-03-2014

Քաղաքացուն ծեծելու և նրա վրա կրակելու կասկածանքով ձերբակալվել է «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք –զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մարտի 22-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ գյուղում մի խումբ անձնաց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով և որի ժամանակ հնչել են կրակոցներ: Գյուղ մեկնած ոստիկանության Վարդենիասի բաժնի օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիակնապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 44-ամյա Մխիթար Հարությունյանը իր մի քանի ընկերների հետ գյուղում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հարձակվել և ծեծի են ենթարկել համագյուղացի 27-ամյա Վարուժան Հակոբյանին: Գյուղացինեը ֆոտոլրագրողին պատմում էին, որ Վ. Հակոբյանը հազիվ է դիմել փախուստի և այդ ժամանակ Մ. Հարությունյանը իր մոտ եղած Սայգա տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել Վ. Հակոբյանի ուղղությամբ: Բարեբախտաբար հրազենային վնասվածքներ վերջինս չի ստացել: Գյուղացիերը զայրացած նաև ասում էին, որ «Մխիթարն իր ընկերների հետ բորենու հոգեբանությամբ հարձակվեցին խեղճ տրակտորիստի վրա, իսկ հետո երբ տեսան,որ նա փախավ, սկսեցին ջարդուխուրդ անել տրակտորը»: Գ. Շամշյանի տեղեկություններով Մ. Հարությունյանն աշխատում է «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն: Ոստիկանությունը հայտանբերել է նաև Սայգա տեսակի ինքնաձիգը, որն ըստ նախնական տեղեկությունների տնօրենն իր մոտ պահում է անօրինական եղանակով: Ոստիակնության Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչի կողմից Մ. Հարությունյանը ձերբակալվել է, իսկ առգրավված զնենքն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Նմանատիպ նյութեր