Սերժ Սարգսյանը Հաագայում Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն կանի
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր էջում գրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում հանդես է գալու Սիրիայի հայաշատ Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների և հայերի տեղահանության վերաբերյալ հայտարարությամբ:
«Քիչ անց Նախագահ Ս. Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ [url=https://shamshyan.com/hy/article/1403241414066/]հայտարարություն [/url]են տարածել Սիրիայի Քեսաբում և հարակից բնակավայրերում վերջին իրադարձությունների վերաբերյալ, որում կոչ են անում միջազգային հանրությանը դիտորդներ ուղարկել Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը: