Սերժ Թանգյանը խնդրել է միանալ Քեսաբի իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ հետաքննություն սկսելու կոչին
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը Facebook-ի իր էջում կոչ է արել միանալ իրեն՝ խնդրանքով դիմելու ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետաքննչական հանձնաժողովներին՝ հետաքննելու Քեսաբ քաղաքի վրա «Ալ-Քաիդա»-ի կողմից իրականացված հարձակման գործում Թուրքիայի ներգրավվածությունը:
«Այդ մարդիկ Հայոց ցեղասպանությունից փրկվածներն են, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերաբնակվել են այնտեղ»,-գրել է երաժիշտը:
Ս. Թանգյանը գրառման տակ տեղադրել է ԱՄՆ կառավարությանն ուղղված Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի [url=http://www.anca.org/action_alerts/action_disp.php?aaid=63168126]նամակը[/url], որտեղ հանձնախումբը պահանջում է ԱՄՆ-ի կառավարությունից պաշտոնական հետաքննություն անցկացնել այդ հարցում: