Չիլիի հյուսիսում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Չիլիի սեյսմոլոգիական ծառայությունը։
Ըստ ծառայության տվյալների, էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 95 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։ Հիպոկենտրոնը գտնվել է 34 կմ խորության վրա։
Չիլիի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ազգային վարչության տվյալներով, տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։ Մի շարք բնակելի տարածքներում առկա է էլեկտրաէներգիայի սնուցման խնդիրներ։