Չիլիի ափամերձ տարածքում 8,2 մահնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Չիլիում, Պերուում և Էկվադորում ցունամիի վտանգ մասին հայտարարություն է արվել։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իկակե քաղաքից 86 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։
Չիլիում ցունամիի վտանգի պատճառով ափամերձ շրջաններում մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականցվում։
Ըստ իշխանությունների տվյալների, տուժածներ և ավերածություններ չկան։