211652_close_icon
views-count1306 դիտում article-date 20:18 23-03-2014

Կանգնած ժամացույցների քաղաքից` ինովացիաների էպիկենտրոն. տեսանյութ

Շենքն արդեն պատրաստ է, ներքին հարդարումն ավարտել է: Թվային նուռը շուտով կնշի նորամուտը: Գործարար Թոդ Ֆաբաքերը ԱՄՆ-ից եկավ ու «Դիջիթալ Փոմըգրանեթ» ընկերությունը հիմնեց հենց` Գյումրիում: Սենյակները կարգի են բերում, ՏՏ ընկերությունը մի քանի օրից կսկսի աշխատանքը: Ուղեղի աջ կիսագունդը` պատասխանատու կլինի ստեղծագործ մտքի համար: Ոչ ավանդական գրասենյակային տարածքում աշխատելու են դիզայներները. կերտելու են նորը: Ձախ կիսագունդը ծրագրավորողների համար է: Բոլոր քմահաճույքները հաշվի են առնվել, աշխատակիցները կունենան նաև հանգստի սենյակ` խաղերով: Հայաստանի տեխնոլոգիական այցեքարտը հենց Գյումրին է լինելու: Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրենը համոզված է` Գյումրին ընտրել է զարգացման ուղին, այստեղ բացվում են նոր ընկերություններ, համաշխարհային առաջատարները գալիս են Հայաստանի երկրորդ քաղաք: Պատահական չէր, որ Դ-լինկը փակեց իր մասնաճյուղը Հնդկաստանում ու հաստատվեց Գյումրիում: Ամալյա Եղոյանը ցույց է տալիս այն սենյակները, որտեղ կլինի Գումրիի տեխնոլոգիական կենտրոնը: Այս սենյակներում գյումրեցիները կսովերեն վեբ տեխնոգիաներ ու կծանոթանան ծրագրավորման լեզվին: 380-400 քառ մետր տարածքը հենց նրանցն է: Այ Գյումրի համաժողովն է, այստեղ` նվազագույնը 150 մարդ է հավաքվել, բոլորին միավորել է Գյումրիի տեխնոլոգիակն առաջընթացի խնդիրը: Վահե Ֆերմանջյանը Ֆրանսիայից է: Հենց համաժողովին ազդարարում է հայկական առաջին դրամահավաքային օն լայն հարթակի` Բուսթ Բլումի ծնունդը: Սա համաշխարհային ճանաչում ունեցող Քիքսթարթեր հարթակի նման է, բայց միայն հայկական գաղափարների համար: Հայ նորարաները այստեղ կարող են գրանցել իրենց մտքերն ու դրանց իրագործման համար գումար հավաքել: Բուսթ Բլում. քոմը բաց է, միայն հայկական գաղափարների համար: Հայկական առաջին առցանց ուսումնական ակադեմիա, Այ Գյումրի համաժողովին իր աշխատանքը սկսեց նաև Շահումյան ակադեմիան: Այն կար օֆ լայն հարթակում, հիմա նաև օն լայն է: ֆիզիկական տարածքով սահմանափակված չէ,այս եղանակով ծրագրավորում կսովորեն ավելի շատ ուսանողներ: Գյումրիին սպասում է նոր ներդրումների, դատարկ գրասենյակներն էլ իրենց բնակիչներին: Մի քանի ամսից միջանցքում կլինի իսկական տեխնոլոգիան եռուզեռ: Գյումրիի տեխնոպարկի պաշտոնական բացումը գարնան վերջին ամսին է` մայիսին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24729]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր