211652_close_icon
views-count26378 դիտում article-date 18:43 29-09-2018

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր ժամացույցների իրական գներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2163313717322345/?type=3&theater]էջում[/url] գրառում է կատարել՝ անդրադառնալով այն լուրերին, թե նա կրում է 50,000 դոլար արժողությամբ ժամացույց։ «Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։ Ուրեմն, այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար եվ 105 հազար դրամներով: Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է: Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»,- նշված է գրառման մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր