3620 դիտում
21:29 08-10-2019
Հանդիպում Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարարի հետ
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար պարոն Խուլիո Նետոյին ով Հայաստանում է մասնակցելու WCIT 2019 համաժողովին։
Քարտուղարը կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի համագործակցությունը ինովացիոն տեխնոլոգիաների և, հատկապես, տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում։
Արմեն Գրիգորյանը հյուրին ներկայացրել է տիեզերական արդյունաբերության ներկայիս դրությունը Հայաստանում, ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը և Հայաստանի տիեզերական գործակալության ստեղծման մասին առկա քննարկումները։
Պարոն Նետոն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով համաժողովի անցկացման և հանդիպման կազմակերպման համար։
Փոխնախարարն ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման կարևորությունը և հանձնառություն վերցրել նպաստել դրա հնարավորինս շուտ իրականացմանը։ Փոխնախարար Նետոն նաև ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման Բրազիլական ծրագիրը և համագործակցության հնարավորությունները։
Այնուհետև կողմերը քննարկել են տիեզերքի, բարձր տեխնոլոգիաների, գեոստացիոնար ուղեծրերում արբանյակների աշխատանքների արդյունավետ կազմակերպման, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծվելիք աշխատանքային խմբերում ԱԽ գրասենյակի ներկայացուցչի մասնակցության շուրջ։
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
20:18 23-03-2014
Կանգնած ժամացույցների քաղաքից` ինովացիաների էպիկենտրոն. տեսանյութ
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ