211652_close_icon
views-count21272 դիտում article-date 18:01 23-03-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ինչպես է երիտասարդ վարորդը Porsche Cayenne-ով Երևանում մեքենաների ջարդ անում

SHAMSHYAN.com–ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է մարտի 17-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցել Porsche Cayenne-ի վարորդի մասնակցությամբ ավտոմեքենաների ջարդը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403181129336/]դեպքի վայրից հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր մարտի 17-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարզվել է, որ Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևանի Կոմիտաս 1 շենքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Բազեյանը, Reno մակնիշի 34 ՏV 877 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Արշակունյաց 26 շենքի բնակիչ, 62-ամյա Միքայել Սահակյանը, իսկ Opel մակնիշի 34 MV 451 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Լեպսիուս փողոցի բնակիչ Մանուել Գազայանը: Վթարի հետևանքով 3 ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաև Opel-ի ուղևոր՝ Երևանի Գայի պողոտայի բնակիչ, 24-ամյա Արմեն Շիրմազանյանը, և Reno-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Մարիամ Միքայելյանը, ով աշխատում է «Փովր» սերվիսում՝ որպես հաշվապահ, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ի վարորդ Ռ. Բազեյանն աշխատում է «ԷԼԻՏ 1» ՍՊԸ-ում՝ որպես վիրաբույժ: Վթարից հետո Porsche-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Արտեքս» ՍՊԸ-ին պատկանող «Նոյան տապան» գինիների խանութի մուտքի դռանը՝ կոտրելով ապակիները՝ նրա տնօրեն, 42-ամյա Հրանտ Խաչատրյանին պատճառելով նյութական վնաս: Ըստ տեղեկություների վթարի մեղավորը եղել է Porsche Cayenne-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչից հետո էլ տեղի է ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403180002383/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 17-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց բախվել էր Opel մակնիշի 34 MZ 451 համարանիշի և Reno մակնիշի 34 SV 877 համարանիշի ավտոմեքենաներին: Մանրամասները կարող եք դիտել այսօր՝ մարտի 23-ին «[url=https://shamshyan.com/hy/article/1403211922233/]Սուր անկյուն[/url]» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր