Ջրհեղեղ և սողանքներ՝ Չինաստանում․ տուժել է 700 մարդ
Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում ջրհեղեղի և սողանքների հետևանքով ավելի քան 700 մարդ է տուժել: Ամենաաղետալի վիճակում են գավառները, որտեղով հոսում է Իլի գետը։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ջրհեղեղների ու սողանքների պատճառը ձնհալն ու առատ տեղումներն են:
Աղետի հետևանքով տուժել է անասնապահությունը, մի քանի ազգային նշանակության երկաթուղիների վնաս է հասցվել։ Ըստ վերջին տվյալների, վնասվել է ավելի քան 500 բնակելի շինություն։
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն, մոտակա շրջանում իրադրության բարելավում չի սպասվում։