Չինաստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 700 հազար մարդ. ԶԼՄ֊ներ
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 700 հազար մարդ։ Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։
Նահանգի գետերում և ջրամբարներում ջրի մակարդակի կտուկ ավելցման հետևանքով 33,87 հա գյուղատնտեսական հողեր ջրի տակ է անցել, սատկել է 460 գլուխ անասուն։ Մոտ 90 ձեռնակություն ստիպված դադարեցրել է գործունեությունը։
Ջրհեղեղի հետևանքով վնասվել են ճանապարհներ, կապի միջոցներ, որոշ շրջաններում խաթարվել է էլեկրասնուցումը։ Իշխանությունների կողմից ընդհանուր վնասի չափը գնահատվել է 187,7 մլն յուան(30,1 մլն դոլար)։