Սողանքներ՝ Աֆղանստանում․ զոհվել է 4 մարդ
Աֆղանստանի հյուսիսում՝ Թահար նահանգում զանգվածային սողանքներ են գրանցվել, որոնց արդյունքում մահացել է ավելի քան 4 մարդ, 30֊ից ավելին անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է «Համա Պրես» գործակալությունը։
Սողանքները տեղատարափ անձրևների և երկրաշարժների հետևանք են։ Ավերվել է ավելի քան 100 տուն, կաթվածահար են եղել նահանգի 4 հիմնական ճանապարհները։
Ներկայումս աղետի գոտի փրկարարների խումբ է ժամանել։ Վնասված տների տակ դեռ մարդիկ կան։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների խոսքերի, զոհերի թիվը կավելանա։