Սաակաշվիլին Ժվանիայի մահվան գործով FBI-ի մասնագետներին էլ է խաբել. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է,որ «Ազգային շարժման» անդամները շահարկել են FBI-ի անունը: «Կվիրիս Պալիտրա» -ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքներին նա նշել է, որ նրանք շահարկել են այնպիսի հեղինակավոր կազմակերպության ինչպիսին FBI-ն է ու դա պատիվ չի բերում իրենց երկրին:
«Ես մասնագետ չեմ, սակայն իմ զրույցները նրանց հետ ցույց է տալիս, որ ամերիկայից ժամանած մասնագետներին Սաակաշվիլին ցույց չի տվել ողջ իրականությունը և նրանք բոլոր նյութերին չեն ծանոթացել»,-ասել է Ղարիբաշվիլին:
Իսկ այն հարցին, թե հնարավոր է նշված կազմակերպությունը պատասխան պահանջի «Ազգային շարժում»-ից, վարչապետը պատասխանել է, որ իրավացի կլինեն: