211652_close_icon
views-count1755 դիտում article-date 22:05 21-03-2014

Մոյեսը դժգոհ է վիճակահանության արդյունքներից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում իր թիմին բաժին է հասել ամենաբարդ մրցակիցը: Վերոնշյալ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հարկ կլինի մրցակցել «Բավարիա»-ի հետ: « Ես շատ ուրախ եմ, որ մենք առհասարակ մասնակցեցինք այս վիճակահանությանը: Չեմ կարծում, որ «Օլիմպիակոս»-ի հետ կայացած առաջին խաղից հետո շատերը սպասում էին մեզ տեսնել հաջորդ փուլում: Այդ պատճառով կարևոր չէ, թե ինչ մրցակից է մեզ բաժին հասել: Այդուհանդերձ պետք է ասել, որ մենք խաղալու ենք մրցաշարի գլխավոր ֆավորիտի հետ, քանի որ «Բավարիա»-ն մրցաշարի գործող չեմպիոնն է: Վիճակահանությունը շատ բարդ ստացվեց մեզ համար»,-ասել է Մոյեսը:

Նմանատիպ նյութեր