211652_close_icon

Նեդվեդը գոհ է վիճակահանության արդյունքներից

views-count1466 դիտում article-date 17:09 15-12-2014
«Յուվենտուս»-ի տնօրեն Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արդյունքները: Հիշեցնենք, որ թուրինցիներին բաժին է հասել Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն: «Վիճակահանության արդյունքները կարող էին ավելի վատ լինել «Յուվենտուս»-ի համար: Կան թիմեր որոնց հետ անհնար է մրցակցել, և այդ պատճառով գոհ ենք, որ ստացանք այնպիսի մրցակցի, որի դեմ շանսեր ունենք: Ես Կլոպի մեծագույն երկրպագուներից եմ: «Բորուսիա»-ի հետ խաղերը հստակ ցույց կտան «Յուվենտուս»-ի մակարդակը»,- Նեդվեդի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր