6605 դիտում
13:54 20-03-2014
Դիրքերում վիրավորված կապիտանը Սուսեր գյուղի գյուղապետի միակ որդին է
[b]SHAMSHYAN.com[/b]-ին հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից վիրավորված կապիտան՝ 26-ամյա Վարդգես Զաքարյանը, Թալինի Սուսեր գյուղի գյուղապետ` Գուրգեն Զաքարյանի տղան է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուսեր գյուղի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը:
Նա նշեց, որ որդուն քիչ առաջ վիրահատել են, եւ նա հիմա դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Նրան նույնպես դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ միջադեպ է տեղի ունեցել:
Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից այս գիշեր մահացել է շարքային զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանը: Վիրավորվել է նաեւ կապիտանը 26-ամյա Վարդգես Զաքարյանը վիրավորվել է: Նախնական տեղեկություններով դեպքը տեղի է ունցել, ոչ թե հակառակորդի կրակոցւից, այլ համածառայակիցների: [b]SHAMSHYAN.com[/b]-ը դիմել էր նաեւ ՊՆ-ին՝ մեկնաբանության նպատակով, սակայն փոխանցեցին, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:
Նմանատիպ նյութեր
18257 դիտում
21:49 01-09-2024
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Սուսեր բնակավայրում այրվել է մոտ 400 հակ անասնակեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1567 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա