1292 դիտում
10:06 20-03-2014
Facebook-ը դատապարտյալների համար հարմար գործիք է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հարմար գործիք է ոչ միայն կեղծ օգտատերերի, այսպես ասած, «ֆեյքերի», սև PR-ով զբաղվողների կամ ուղղակի «լայքի» բիզնեսով զբաղվողների համար, այլև հասարակությունից մեկուսացման մեջ գտնվող մարդկանց՝ դատապարտյալների համար, որոնց արգելված է համացանցից օգտվել: Վերջին շրջանում նրանք ազատության մեջ գտնվող իրենց ընկերների միջոցով կարողանում են էջեր բացել և տեղեկություններ տարածել: Ավելի հաճախ դրանք ուղղված են մեզ՝ լրագրողներիս, և օգնության ճիչ են:
Օրերս մի այդպիսի ՖԲ հաղորդագրություն ստացանք ազատամարտիկ Աշոտ Իսախանյանի էջից: Վիրահատել են նրա երիկամը, և այժմ նախկին ազատամարտիկը պահվում է դատապարտյալների հիվանդանոցում: Նա ահազանգում է, որ իր ընտանիքի միակ կերակրողն էր, բայց վերջին մեկ տարին, ինչ ինքը գտնվում է կալանավայրում, ընտանիքը հայտնվել է աղետալի վիճակում: Կինը և 13 տարեկան դուստրն ապրում են Գորիսում, Ավանգարդի փողոց 5, 14, բն. 3 հասցեում: Նրանք կիսասոված են, հաց չունեն, փող չունեն, նպաստ և օգնություն չեն ստանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
01:32 16-02-2014
«Այնտրախտ»-ը շատ հարմար մրցակից է Մխիթարյանի համար. Спорт-Экспресс
1400 դիտում
09:08 30-07-2014
The Economist–ի՝ բիզնեսի համար հարմար երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը բացակայում է․ Ժողովուրդ
4493 դիտում
16:24 15-12-2017
Լավ, հարմար պահ է Կնեսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու համար. Ա. Նավասարդյան
Այս բաժնից
727 դիտում
23:00 25-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
811 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել
1477 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ