«Այնտրախտ»-ը շատ հարմար մրցակից է Մխիթարյանի համար. Спорт-Экспресс
Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բորուսիա Դորտմունդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (4:0) խաղից հետո Спорт-Экспресс կայքը անդրադրձել է նաև դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
« Առհասարակ «Այնտրախտ»-ը շատ հարմար մրցակից է Hen8i[ Մխիթարյանի համար: Այս թիմերի միջև առաջին շրջանում կայացած խաղի ժամանակ հայ կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ այս անգամ խաղադաշտում լավագույններից մեկն էր: Օբամեյանգին կատարած նրա գոլային փոխանցումը կարող է լավագույնը ճանաչվել ընթացիկ տուրում»,- գրել է կայքը: