4523 դիտում
16:24 15-12-2017
Լավ, հարմար պահ է Կնեսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու համար. Ա. Նավասարդյան
«Ընդամենը տեղի են ունենում բուռն և բազմամարդ ցույցեր, անվադողերի այրում և այլն: Այն շարժումը, որ կոչված է պայքարելու Իսրայելի դեմ՝ «Համասը», այսօր այն չէ, ինչ որոշ ժամանակ առաջ էր: Հազիվ թե նա կարողանա ոտքի հանել Պաղեստինի ժողովրդին»,- լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն հաջորդած իսրայելապաղեստինյան լարվածությանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին և Երուսաղեմում հայկական համայնքին՝ դեսպանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում հայկական եկեղեցին, հայկական թաղամասը պետք է կարողանան պաշտպանել իրենց շահերը:
«Շատ կարևոր է հայ-իսրայելական հարաբերությունների արդեն սկսված գործընթացը խորացնելը: Նախ` երկկողմ հարաբերությունների զարգացում և դեսպանությունների բացում: Մյուս կարևոր խնդիրը հայ-իսրայելական հարաբերությունների Ցեղասպանության ճանաչման հարցն է: Ըստ երևույթին՝ հիմա լավ, հարմար պահ է: Քնեսեթում Հայաստանին պաշտպանող ուժերը կարող են գերակայություն ձեռք բերել այս իրադարձությունների ֆոնին, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ բացասական ռեակցիա է առաջացրել Իսրայելում»,- նշեց Արման Նավասարդյանը:
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
834 դիտում
15:48 06-11-2014
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ցուկերբերգի ֆեյսբուքյան ասուլիսում
Այս բաժնից
1063 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
988 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
829 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու