«Զենիթ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ. տեսանյութ
                        Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում հաղթահարեց բելգիական «Ստանդարտ»-ի արգելքը և իրավունք ստացավ մասնակցել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլին: 
Ռուսական ակումբը պատասխան խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ստանդարտ»-ի դարպասը: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր Վիլաշ-Բոաշի սաների 1:0 հաշվով հաղթանակով: 
[b]«Զենիթ»[/b] - «Ստանդարտ»`3:0
Գոլեր`  Ռոնդոն 30’,Հալկ 53’ (11մ), 58’
Հեռացումներ` Ֆայզուլին 44’ – Ֆատի 89’
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


