1475 դիտում
10:23 19-03-2014
Գյումրիի փողոցների ցեխը դժոխքի է վերածել քաղաքի բնակիչների կյանքը. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Գյումրիի փողոցների ցեխը, որը պարալիզացրել, դժոխքի է վերածել այս քաղաքի բնակիչների կյանքը, երեկ դարձել էր Գյումրիի ավագանու անդամների ուղերձի թեման։ Ավագանու անդամներից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանը, ընթերցեց ուղերձը, որն ուղղված էր «Հայջրմուղկոյուղի»-ի ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին։
Ուղերձում ավագանու անդամները դժգոհում էին, որ ձեռնարկված քայլերը չեն ապահովում պահանջված արդյունքը, ուստի և պահանջում էին փողոցների անմխիթար վիճակը շտկելու համար կանոնակարգել աշխատանքները։ Հիշեցնենք, որ Գյումրիում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով նոր ջրագծեր ու կոյուղագծեր են քաշում քաղաքի բոլոր թաղամասերում, որն էլ երբեմն պատճառ է դառնում, որ փողոցները քանդեն։ Ավագանու անունից հանդես եկող անդամի պարզաբանմամբ՝ եթե այս խայտառակ հարցը ջրմուղը չկարգավորի, իրենք կդիմեն ավելի բարձր ատյանների, օրինակ՝ կառավարությանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
23:20 04-12-2023
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը ներկայացվել է AGBU-ի Armenians in Film Նյու Յորքի և Լոնդոնի ցուցադրություններում
Այս բաժնից
1018 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
526 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
889 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել