3749 դիտում
14:01 30-08-2016
Ինդոնեզիայում աշխարհի ամենածեր մարդուն են գտել. նա 145 տարեկան է
Ինդոնեզիայում բնակվում է մի տղամարդ, ում տարիքը հաշվվում է 145 տարի։ Այդ են վկայում նաև փաստաթղթերը, հաղորդում է TCH-ն՝ հղում անելով Independent թերթին։
Այսպիսով, 145-ամյա Մբախ Գոտոն ծնվել է 1870 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ծերունին նշել է, որ իր մահվանն էր պատրաստվում դեռևս 1992 թվականին։ Մահացել են նրա բոլոր քույրերն ու եղբայրները, 4 կանայք ու երեխաները։ Նրա առողջական վիճակը վատ չէ, դեռևս կարողանում է ինքնուրույն քայլել, ուտել, հետևել իր հիգիենային։ Տեսողությունը լավ չէ, չի կարողանում հեռուստացույց դիտել և ռադիո է լսում։
Երկարակեցության գաղտնիքը ծերունին նշում է համբերատարությունը։
Եթե անկախ փորձագետները հաստատեն փաստաթղթերի իսկությունը, ապա նա պաշտոնապես կհամարվի երկրագնդի ամենատարեց մարդը։ Տիտղոսն այս պահին պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմանին. նա 122 տարեկան է։
Նմանատիպ նյութեր
6880 դիտում
23:05 27-11-2016
Անազատության մեջ ապրող աշխարհի ամենածեր ընձուղտը 35 տարեկան է․ հետաքրքիր փաստեր
1178 դիտում
17:43 07-05-2015
Սատկել է Հյուսիսային Ամերիկայի ամենածեր գետաձին
6756 դիտում
19:29 30-01-2018
113 տարեկանում մահացել է մոլորակի ամենածեր տղամարդը
Այս բաժնից
718 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
838 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում