Էդգար Մանուչարյանը` Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի և «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը Спорт-Экспресс կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ 21-րդ տուրի` «Ուրալ» - «Տերեկ» խաղի ժամամանակ Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին և խաղավերջում վճռեց հանդիպման ելքը: Մանուչարյանի 88-րդ և 93-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ «Ուրալ»-ը հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: