Էդգար Մանուչարյանը՝ Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի հարձակվող Էդգար Մանուչարյանը ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ Football.Kulichki կայքի վարկածով:
Կայքը Մանուչարյանի մասին գրել է. «Հայ ֆուտբոլիստը առջևի գծի խաղացող էր համարվում, սակայն գործում էր դաշտի ողջ երկայնքով: Մանուչարյանը մերթ աջ եզրում էր, մերթ՝ ձախ ու բզկտում էր «Մորդովիայի» պաշտպանությունը:
Խաղասկզբում բախտը երես էր թեքել Էդգարից, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողից: Սակայն համառ հարձակվողը չհանձնվեց և ընդմիջումից առաջ բացեց խաղի հաշիվը՝ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց պաշտպանին և գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: .
Եթե խաղավերջում Ֆոնտանելոն չսխալվեր, այդ գոլը հաղթական կլիներ», նշել է ռուսական կայքը:
Նշենք, որ «Մորդովիա»-«Ուրալ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: