Էդգար Մանուչարյանը բարձրակարգ խաղացող է. Տարխանով
«Ուրալ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Տերեկ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո թիմի կազմից առանձնացրել է հարձակվող Էդգար Մանուչարյանին, ով խաղավերջում [url=https://shamshyan.com/hy/article/1403141936018/]երկու գոլ խփեց և վճռեց հանդիպման ելքը[/url]:
«Մարչական շտաբով մենք այն եզրահանգմանը եկանք, որ Մանուչարյանը կարող է լավ հանդես գալ 25 րոպե: Էդգար Մանուչարյանը բարձրակարգ խաղացող է: Նա պետք է լավ պատրաստվի և խուսափի վնասվածքներից: Մանուչարյանը խաղադաշտ դուրս եկավ և արդյունք ապահովեց թիմի համար»,-ասել է Տարխանովը: