1754 դիտում
21:16 17-03-2014
Աշխատանքից ազատվել է Նարկոլոգիական կլինիկայի ղեկավարը
Աշխատանքից ազատվել է Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ Սեմերջյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նույնը հաստատեց նաեւ ինքը` նարկոլոգիական կլինիկայի արդեն նախկին ղեկավարը:
Որոշումը ոչ մի խորհրդավոր դրդապատճառներ չունի, Արմնյուզի հետ հեռախոսազրույցում Սեմերջյանը բացատրեց, որ պարզապես հոգնել է:
Պետրոս Սեմերջյանը Նարկոլոգիական դիսպանսերի ղեկավար է նշանակվել 2004թ-ին: Մամուլում արված հրապարակումներում նա բազմիցս նշել է, որ նարկոլոգիական խնդիրները Հայաստանի համար արդիական են մնում, իսկ թմրամոլների քանակը գնալով ավելանում է: Վերջին տարիներին այդ թիվն աճել է 30 տոկոսով: Նրա տվյալներով՝ ներկայում մեր երկրում հաշվառված է 4428 թմրամոլ, իսկ հաշվարկային տվյալներով թմրամոլների թիվը եռակի շատ է:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24343]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8375 դիտում
15:07 17-09-2020
Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները. Հայտարարություն
Այս բաժնից
631 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
559 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ