Ադրբեջանցի հակերները գողացել են Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի ինստագրամի էջը
Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի ինստագրամի էջը ադրբեջանցի հակերները կոտրել են և գրառումներ են կատարում։
Այս մասին տեղեկացրել է հայ մարզիկը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ՝ իմ ինստագրամյան էջը գողացել են ադրբեջանցի հաքերները, և իմ էջով ադրբեջանական նյութեր ու գրառումներ են կատարում։
Խնդրում եմ տարածեք այս նյութը որպեսզի բոլորը տեղյակ լինեն»: