211652_close_icon

Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր հանգրվան է երկար սպասված խաղաղության ճանապարհին. ԱԽ

views-count916 դիտում article-date 19:02 05-11-2025
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ձգտումը հաստատող համատեղ հռչակագրի ստորագրումը դարձավ կարևոր հանգրվան մեր երկար սպասված խաղաղությանը հասնելու ճանապարհին։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։

1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը հանդիսանում է ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթուղթը, նույնպես առանցքային դեր է խաղացել այսօրվա գործընթացի հիմքերի ձևավորման գործում։ Դրա հիման վրա մենք շարունակում ենք կառուցել մեր համագործակցությունը։ Կարևոր է ընդգծել, որ նաև արդի համատեքստում մենք պետք է հիմնվենք այս բազային սկզբունքների վրա, ինչպես և անում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

ՀՀ Անվտանգության խորհուրդ

 

Նմանատիպ նյութեր