1989 դիտում
21:09 15-03-2014
Պաշտոնյաների նախապատվելի «բիզնեսը» շատ մոտ է վաշխառությանը. aravot.am
Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերից մենք տեղեկանում ենք նրանց ունեցվածքի ու նրանց «ձեռքբերումների» մասին, գրում է Aravot.am-ը:
Մեզ համար այնքան էլ հասկանալի չէ դրանցում հաճախ հանդիպող և գրեթե օրինաչափության վերածված այն «եկամտաբեր» գործունեության ֆենոմենը, որին գրեթե անխտիր դիմում են պաշտոնյաները. խոսքը փոխառության դիմաց ստացված տոկոսների մասին է: Ինչո՞ւ են պաշտոնյաները զանգվածաբար զբաղվում տոկոսով դրամ տալով, որքանո՞վ է դա համատեղելի նրանց կերպարի հետ հարցով էլ պարզաբանումներ խնդրեցինք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից:
[b]- Պաշտոնյաներն իրենց եկամուտների հայտարարագրերում, որպես եկամտի ինքնուրույն, ընդ որում, մեծ չափերի հասնող աղբյուր, հաճախ են նշում փոխառության տոկոսները: Մի կողմից, մենք տեսնում ենք, թե ինչպես են բազմաթիվ քաղաքացիներ քրեական պատասխանատվության են ենթարկվում վաշխառության համար, մյուս կողմից դա դարձել է պաշտոնյաների սիրելի զբաղմունքը:
[/b]
-Փոխառությունն ինքնին իրավախախտում չէ, այն կարող է վերածվել հանցագործության, ինչպես դուք նշեցիք՝ վաշխառության, երբ դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար ստացվում է կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ: Վաշխառության այս հատկանիշները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով: Ներկայումս այն կազմում է տարեկան 12 տոկոս, ինչից բխում է, որ առավելագույնը կարող է ստացվել 24 տոկոս: Եթե փոխառության տոկոսները գերազանցեն այդ ցուցանիշները, ապա քրեական հետապնդում հարուցելու համար որևէ նշանակություն չի ունենա անձի կարգավիճակը:
[b]- Պարոն Դանիելյան, ստացվում է, որ, օրինակ, եթե փոխառության դիմաց ստացված տոկոսների գումարը մեկ տարվա ընթացքում կազմել է 5-10 մլն դրամ, իսկ դա առավել հաճախ ցույց տրվող գումարն է, ապա միայն այդ նպատակով պաշտոնյաների տնօրինության տակ եղել է առնվազն մեծ չափերի հասնող գումար, մինչդեռ՝ նույն հայտարարագրերում բոլորովին նվազ ցուցանիշներ են ներկայացվում: Հակառակ դեպքում կարող ենք ենթադրել, որ փոխառության տոկոսները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Ո՞ւմ իրավասությանն է վերապահված այս ակնհայտ հակասության բացահայտումն ու ընթացք տալը:
[/b]
-Կան հակասություններ, թե՝ ոչ, իրավասու մարմինների խնդիրն է, ենթադրությունների համար դա այնքան էլ հարմար նյութ չէ: Ընդհանրապես, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծության իրավասությունը վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ընդ որում, ներկայացված տվյալների համապատասխանությունը պարզելու նպատակով նշված հանձնաժողովն իրավասու է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց հիմնարկներից, պետական կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել ստուգումներ, անարգել այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ և կազմակերպություն, ծանոթանալու հանձնաժողովում քննարկվող հարցի վերաբերյալ նյութի և փաստաթղթի:
[b]- Պաշտոնյաները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ. տոկոսով դրամ տալը չի՞ համարվում ձեռնարկատիրական գործունեություն, չէ՞ որ դա հենց շահույթ ստանալու նպատակով իրականացվող գործունեություն է:
[/b]
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, մասնավորապես՝ այդ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում փոխառության դիմաց տոկոսներ և այլ հատուցում ստանալը: Նույն կերպ, ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում վճարի կամ հատուցման դիմաց սեփականության իրավունքով պատկանող գույքը վարձակալության հանձնելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/03/15/440936/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
27405 դիտում
22:11 10-11-2021
Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաների մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել. aravot.am
Այս բաժնից
526 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1039 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
811 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը