Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ քաղաքացուն պատկանող դաշտից գողացել են «Ֆիլիպ» տեսակի մոտ 5 տոննա ձմերուկ
Օգոստոսի 10-ին, խոշոր չափի ձմերուկի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին է դիմել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 27-ամյա Ջանիկ Բ․-ն և հայտնել, որ Լուսառատ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող դաշտից գողացել են մեծ քանակի ձմերուկ։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վեդիի բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում Ջանիկ Բ․-ն հայտնել է, որ գողությունը կատարվել է օգոստոսի 8-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 9-ի 16։00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա «Ֆիլիպ» տեսակի ձմերուկ՝ իրեն պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։
Հանցագործի կամ հանցագործների ինքնությունը ճշտելու, նրանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Վեդիի բաժնում՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։
Դեպքի փաստով էլ ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քնչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։