211652_close_icon

Բիզնեսը պետք է լինի ոչ թե իշխանամետ, այլ՝ պետականամետ. Դավիթ Անանյան․ aravot.am

views-count1843 դիտում article-date 22:23 05-06-2025
«Առավոտի» եւ «Շտիգեն» ընկերությունների խմբի «Ազգային բուրժուազիա» նախագծի հերթական թողարկման հյուրն է «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը: Նրա կարծիքով՝ նախագծի խնդիրը պետք է լինի գործարարների մեջ պատասխանատվություն բորբոքելը՝ նախեւառաջ պետության, հանրության եւ սեփական աշխատակազմի առջեւ: Մյուս կողմից՝ հասարակությունից այդ առումով ակնկալվում է պահանջատեր լինել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է բիզնեսն առնչվում քաղաքականության, նախընտրական ցիկլերի հետ, հաղորդման հյուրը նշում է, որ գործարարները պետք է օգնեն ոչ թե այս կամ այն իշխանությանը, այլ նպաստեն պետական կառույցների կայացմանն ու զարգացմանը: Տնտեսագետը կարեւորում է օրենսդիր, գործադիր եւ դատական կառույցների հետ բիզնեսի համագործակցությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր