211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ 40-ամյա տղամարդը 58-ամյա կնոջը գցել է բազկաթոռին, ձեռքը դրել սեռական օրգանի վրա և պահանջել, որ նա մերկանա, հակառակ դեպքում նրան ասել է, որ կզրկի կյանքից

views-count14071 դիտում article-date 12:32 14-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի բաժիններից մեկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտ ամսին Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա կնոջը՝ պատճառելով  մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տվյալների՝ տղամարդը բացի մարմնական վնասվածքներ պատճառելուց կնոջը գցել է բազմոցին, ձեռքը դրել է սեռական օրգանի վրա և հայտնել, որ շորերը հանի, հակառակ դեպքում կսպանի, ինչից անմիջապես հետո կինը գնացել է իր ննջասենյակ, ամբողջությամբ մերկացել է, իսկ տղամարդը, օգտվելով հանգամանքից, տնից հեռացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ բացի այդ դեպքից այս տարվա օգոստոսի 9-ին տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է կնոջը, նրան կամքին հակառակ գցել է բազկաթոռին, բացել իր սեռական օրգանը և զբաղվել ինքնաբավարարմամբ, պահանջել է, որ հանի շորերը, հակառակ դեպքում կհարվածի։ Վերոգրյալը ուղեկցվել է տղամարդու կողմից կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։

Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Լուսանկարը՝ MediaMax-ից

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր