211652_close_icon

Երևանի քաղաքապետի հանձնարարականով Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրշեջների կողմից կրակի մարած օջախներում հողալցման աշխատանքները․ մի քանի հրշեջ և բեռնատարի վարորդներ տեղում բժիշկների կողմից ստացել են բուժօգնություն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count2362 դիտում article-date 21:58 14-08-2025
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները, Երևանի հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ հրշեջ-փրկարարների հետ, վաղ առավոտից շարունակում են Նուբարաշենի աղբավայրում իրենց աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարելի է ասել՝ ամբողջությամբ մարել են, որոշ թաքնված կրակի օջախներ էլ իրենց հսկողության տակ են վերցրել, իսկ աղբավայրի՝ հրշեջների կողմից մարած հատվածներում մի քանի օր է, որ ԵԱՍՄ-ի աշխատակիցները բեռնատարներով հողալցման աշխատանքներ են իրականացնում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատանքները դժվարանում են թե՛ քամու, թե՛ հոտի պատճառով, և այս մի քանի օրերի ընթացքում, ինչպես նաև երեկ, Երևանի «1-03» շտապօգնության բժիշկները անհրաշետ բուժօգնություն են ցուցաբերել աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողությունը վատացած մի քանի հրշեջ-փրկարարի և «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների, այդ թվում՝ բեռնատար վարորդների։

Այսօր աշխատանքներին օնլայն հետևում էր Երևանի քաղաքապետը, ով այնուհետև մի քանի հանձնարարականներ է տվել կրակի առաջին իսկ օրվանից աղբավայրում քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարող քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի ամեն վարորդ այսօր մոտ 30-35 մեքենա հող է տեղափոխել աղբավայր։

Իսկ աշխատանքները, հավանաբար, ևս 2 օր կտևեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Օգոստոսի 12-ին, Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշենի աղբավայրում շարունակել էին հերթապահություն իրականացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի աշխատակիցները:
 
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները օրեր շարունակ շարունակել են հրդեհաշիջման աշխատանքները, իսկ 3 օր էր, որ քաղաքապետի հանձնարարականով աղբավայրում առաջացած կրակի տարածման ու կանխման դեմ պայքարում հրշեջներին միացել էին քաղաքապետարանի աշխատակցները, իսկ առաջին իսկ օրվանից հրշեջների հետ աշխատել էր Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը և միայն 3 օր հրշեջների հերոսական աշխատանքի արդյունքում մարվել էր կրակը, իսկ 3 օր հետո Տ. Ավինյանի խիստ կարգադրությամբ վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի չինովնիկները ժամանել էին աղբավայր ու մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:
 
Նրանց հիմնական աշխատանքը վերջին երեք օրերին և մինչև այժմ կարելի է գնահատել գերազանց, քանի որ հրշեջնրի կողմից մարված կրակի օջախների վրա մի քանի տոննա հող էր տեղափոխվել քաղաքապետարանի «Կամազ»-ներով, ու հիմա այդ հատվածում, որը մեծ տարածք է ընդգրկում, այլևս կրակ չկա: 

Քաղաքապետ Տ. Ավինյանի կարգադրությամբ հերթապահությունը երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների կողմից շարունակվում է: 

Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ երբ 3 օր առաջ տեղեկացվեցինք, որ վերջապես քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի ջրատարները գործի անցան, որոշ օգտատերեր, դիվիդենտներ հավաքելով, հանրությանը մոլորեցնում էին, թե այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մինչդեռ ոչ միայն լուսանկարները, այլև տեսանյութերը հերքում էին նրանց կեղծ տեղեկությունները, և օգոստոսի 11-ին և 12-ին քաղաքապետարանի ջրատաներով մի քանի տոննա ջուր էր տեղափոխվել աղբավայր և այդ ջրով հրշեջները լիցքավորել էին իրենց հրշեջ-մեքեքնաները, որով էլ շարունակել էին թունավոր ծխի պայմաններում ու վտանգավոր հատվածներում կատարել կրակի մարման աշխատանքներ: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր