211652_close_icon

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քայլերն ինձ անհանգստացնում են, և յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է. Հովիկ Աբրահամյան

views-count1438 դիտում article-date 15:30 14-08-2025
Ես վարչական կալանքի տակ եմ եղել: Այս մասին ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե  գործարար, բարերար Սամվել Կարապետյանին նվիրված ակցիաներին ինչու չի մասնակցել:

«Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քայլերն ինձ անհանգստացնում են, և յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է»,-դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետը։

Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ հարձակումներին, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ այդ հարցը ևս անհանգստացնում է իրեն։ «Բոլորիս է դա անհանգստացնում»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր