Նուբարաշենի աղբավայրում հրշեջ-մեքենաներին Երևանի քաղաքապետարանը իր ջրատարներով ամեն օր մի քանի տոննա ջուր է հասցնում. իսկ որոշ օգտատերեր եթե 1 ժամով գային աղբավայր, կեղծ տեղեկություններ գուցե չտարածեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 12-ին, Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշենի աղբավայրում շարունակել են հերթապահություն իրականացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի աշխատակիցները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները օրեր շարունակ շարունակել են հրդեհաշիջման աշխատանքները, իսկ 3 օր է, որ քաղաքապետի հանձնարարականով աղբավայրում առաջացած կրակի տարածման ու կանխման դեմ պայքարում հրշեջներին միացել էին քաղաքապետարանի աշխատակցները, իսկ առաջին իսկ օրվանից հրշեջների հետ աշխատել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը և միայն 3 օր հրշեջների հերոսական աշխատանքի արդյունքում մարվեց կրակը, իսկ 3 օր հետո Տ. Ավինյանի խիստ կարգադրությամբ վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի չինովնիկները ժամանեցին աղբավայր ու մասնակցեցին հրդեհաշիջման աշխատանքներին:
Նրանց հիմնական աշխատանքը վերջին երեք օրերին և մինչև այժմ կարելի է գնահատել գերազանց, քանի որ հրշեջնրի կողմից մարված կրակի օջախների վրա մի քանի տոննա հող տեղափոխվեց քաղաքապետարանի «Կամազ»-ներով, ու հիմա այդ հատվածում, որը մեծ տարածք է ընդգրկում, այլևս կրակ չկա:
Քաղաքապետ Տ. Ավինյանի կարգադրությամբ հերթապահությունը երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների կողմից շարունակվում է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ 3 օր առաջ տեղեկացվեցինք, որ վերջապես քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի ջրատարները գործի անցան, որոշ օգտատերեր, դիվիդենտներ հավաքելով, հանրությանը մոլորեցնում էին, թե այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մինչդեռ ոչ միայն լուսանկարները, այլև տեսանյութերը հերքում են նրանց կեղծ տեղեկությունները, և երեկ ու այսօր քաղաքապետարանի ջրատաներով մի քանի տոննա ջուր է տեղափոխվել աղբավայր և այդ ջրով հրշեջները լիցքավորել են իրենց հրշեջ-մեքեքնաները, որով էլ շարունակել են թունավոր ծխի պայմաններում ու վտանգավոր հատվածներում կատարել կրակի մարման աշխատանքներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատր Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ 24-ժամյա ռեժիմով կրակի, ծխի ու թունավոր գազերի պայմաններում, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին կանխել Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանի, այլ նաև Արարատի ու Արմավիրի մարզերից:
Ամբողջ քաղաքը, կարելի է ասել, պատված էր թունավոր ծխով:
3 օր շարունակ մոտ 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ պայքարում էին կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվեց:
Այդ 3 օրերի ընթացքում միայն աշխատում էին հրշեջ-փրկարարներն ու պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները:
Անգամ Նուբարաշենի թաղապետի քթի տակ բռնկված կրակը չէր անհանգստացրել մեծն թաղապետին, որպեսզի գոնե ջրատար ավտոմեքենաներով օգնեին հրշեջներին և միայն խնդրի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ կարգադրությամբ Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները շաբաթ-կիրակին իրենց հանգիստը հավանաբար որոշել էին, որ պետք է անցկացնեն Երևանից դուրս կամ ծովափնյա որևէ վայրում, «գրոհել էին» աղբավայրը:
Փրկարարների հետ առաջին օրվանից միայն աշխատել էր Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը:
Մինչև այժմ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի աշխատակիցները՝ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կ. Արեյանի և հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի գլխավորությամբ այդ հատվածները հողի շերտով ամբողջությամբ փակել են, ինչի շնորհիվ, կարելի է ասել, հարցը մասամբ լուծվել է, սակայն ամբողջական պետք է խնդիրը լուծվի Կառավարության մակարդակով և ինչպես նշում էին հազարավոր երևանցիներ, ճիշտը աղբի վերամշակման գործարան կառուցելն է:
Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» աշխատակիցները, կարելի է ասել, մոտ 3000-ից ավելի բեռնատար հող են տեղափոխել աղբավայր, այսօր էլ աշխատանքները դեռ շարունակվում են:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի